National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.05.2023
Հաշվեքննիչ պալատը 2022 թ. ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն. Ատոմ Ջանջուղազյան
1 / 8

Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ամենամյա եզրակացությունը կազմելու նպատակով իրականացրել է 40 հաշվեքննություն՝ 10 բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի նկատմամբ:

2022 թվականին Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2021 թվականի պետական բյուջեի կատարում՝ երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների իրականացման միջոցով: Տրվել է հաշվեքննության կարծիք:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն, որից 40-ը՝ ՀՊ-ի 2022 թվականի գործունեության ծրագրի առաջին մասի, 11-ը` ծրագրի երկրորդ մասի, իսկ երեքը՝ ծրագրի երրորդ մասի շրջանակում:

Իրականացված 11 հաշվեքննությունների արդյունքներով ընթացիկ եզրակացությունները ներկայացվել են Ազգային ժողով, Կառավարություն եւ հաշվեքննության օբյեկտներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահի հավաստմամբ պալատը 2022 թվականին շարունակել է համագործակցությունն Ազգային ժողովի հետ: Հաշվեքննությունների արդյունքները քննարկման առարկա են դարձել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ կոնկրետ հաշվեքննության թեմայի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի եւ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունների արդյունքների շրջանակներում 6 առանձին ուղղություններով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն:

Նախորդ տարիների հաշվեքննությունների արդյունքներով հաշվետու տարում քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 834.941 հազար դրամ, կատարվում է նախաքննություն:

Նշվել է նաեւ, որ հաշվետու տարում բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ ռիսկեր պարունակող դեպքերի վերացման եւ կանխարգելման, ինչպես նաեւ գործընթացների արդյունավետության բարձրացման համար ՀՀ կառավարություն, ստուգման օբյեկտներ եւ շահագրգիռ այլ մարմիններ են ներկայացվել 66 առաջարկություններ, որոնք, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, միտված են կոնկրետ խնդիրների:

Հաշվեքննիչ պալատի նախագահը, պատասխանելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, այսպես ասած, ճակատագրի վերաբերյալ հարցին, նշել է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից հետհսկողություն իրականացնելու վերաբերյալ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ:

Շնորհակալություն հայտնելով՝ Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված լայնածավալ աշխատանքը: Նա կարեւորել է Ազգային ժողովի հետ Հաշվեքննիչ պալատի շարունակական համագործակցությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am